Ինժեներական լաբորատորիայի բացում

Հոկտեմբերի 10-ին Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում բացվեց ինժեներական լաբորատորիա ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Ինստիգեյթ Մոբայլ ընկերության հովանավորությամբ:
Պատահական չէ, որ ընտրվեց Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը, քանի որ այս դպրոցում, արդեն 4 տարի է, գործում է ռոբոտաշինության խմբակ, ուր տարեկան հաճախում են Վանաձորի տարբեր դպրոցներից շուրջ 50 երեխաներ, որոնք տարբեր տիպի հանրապետական մրցույթներում արժանացել են մրցույթների:
Դպրոցի տնօրինությունը գտնում է, որ լաբորատորիայի բացումը նոր միջավայր ու հեռանկարներ է բացում դպրոցի սովորողների համար և իր խորին երախտագիտությունն է հայտնում հովանավորներին:

Շնորհավոր տոնդ, ուսուցի՛չ

Ժպտալեցուն ու շենշող օր էր այսօր Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Եվ այդ օրն ուսուցիչների համար անմոռանալի դարձրին դպրոցի աշակերտները՝ իրենց յուրատիպ մաղթանքներով, մտքի սրությամբ ու հոգու ջերմությամբ:
Կհիշենք երկար…